Ագարակի անցակետի մոտ՝ հայկական կողմում, մեծ թվով բեռնատարներ են կուտակված։ Մեքենաները հիմնականում իրանական համարանիշներ ունեն։
Բեռնատարները մոտ 2 կիլոմետրանից շարքով կայանել են երթևկության աջ հատվածում։
Սահմանն անցնող իրանցիներն էլ դժգոհում են տաքսիստների առաջարկած գներից։ Կանանցից մեկը պատմեց՝ Երևան հասցնելու համար 350 դոլար են պահանջում։
Նախօրեին հայ-իրականական սահմանին աշխատող հայ ծառայողներն «Ազատությանը» պատմել էին, որ մարդկանց շարժը մի քանի անգամ ակտիվացել է՝ Իրանի և Իսրայելի միջև ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր: