Մատչելիության հղումներ

Թբիլիսին ԵԱՀԿ-ին զրկում է ՏԻՄ ընտրությունները դիտարկելու հնարավորությունից


Վրաստանի կառավարությունը չի պատրաստվում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ODIHR) առաքելությանը հրավիրել առաջիկա ՏԻՄ ընտրությունները դիտարկելու նպատակով։ Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Ընդհանուր առմամբ, ԵԱՀԿ դիտորդներին տեղական ընտրությունների հրավիրելու պրակտիկա գոյություն չունի։ Որպես կանոն ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդներին հրավիրում են խորհրդարանական ընտրություններին հետևելու նպատակով։ Այդ իսկ պատճառով մենք չենք ցանկանում նրանց ծանրաբեռնել նաև ՏԻՄ ընտրություններով», - հայտարարել է Կոբախիձեն։

Ավելի վաղ Թբիլիսիում ՄԵծ Բրիտանիայի դեսպանատունն էր հանդես եկել ԵԱՀԿ դիտորդներին նաև տեղական ընտրություններին հրավիրելու կոչով։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG