Մատչելիության հղումներ

Իգդիրի նահանգապետն այցելել է Հայաստանի հետ սահման


Փշալար Հայաստան - Թուրքիա սահմանին, արխիվ
Փշալար Հայաստան - Թուրքիա սահմանին, արխիվ

Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը տեսչական այցով ժամանել է Հայաստանի հետ սահման։ Այս մասին հաղորդում է քաղաքում գործող YesilIgdir կայքը՝ նշելով, որ պաշտոնյան այցելել է «Սուբաշը» սահմանապահ ջոկատ և «Բեշթաշ» սահմանային ուղեկալ։

«Նահանգապետին ուղեկցող գեներալ Ջավիթ Թութունջուն ներկայացրել է Հայաստանի հետ սահմանին տիրող անվտանգային վիճակը», - հաղորդում է լրատվամիջոցը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին այցելելու է Թուրքիա՝ այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրավերով:

Օրերս էլ Անկարայում հանդիպել են երկու երկրների արտգործնախարարների տեղակալները:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG