Մատչելիության հղումներ

Իրանից ԱՄՆ-ին զգուշացրել են չմիջամտել պատերազմին


Իրանի փոխարտգործնախարարն ԱՄՆ-ին զգուշացրել է չմիջամտել պատերազմին՝ իր դաշնակից Իսրայելին օգնելու համար, ընդգծելով, որ իր երկիրը պատրաստ է պաշտպանվել՝ իրավիճակի սրման դեպքում։

«Եթե Միացյալ Նահանգները ցանկանում է ակտիվորեն մտնել դաշտ՝ հօգուտ սիոնիստական ռեժիմի, Իրանը ստիպված կլինի օգտագործել իր գործիքները՝ ինչպես ագրեսորներին դաս տալու, այնպես էլ իր ազգային անվտանգությունն ու ազգային շահերը պաշտպանելու համար», - ասել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։

«Բնականաբար, մեր ռազմական որոշում կայացնողները սեղանին ունեն բոլոր անհրաժեշտ տարբերակները», - հավելել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի Սպիտակ տան դիմաց լրագրողների հետ զրույցում հրաժարվել է հստակ ասել՝ արդյո՞ք որոշում է կայացրել Իսրայելի օդային գործողություններին միանալու վերաբերյալ։

«Կարող է՝ անեմ, կարող է՝ չանեմ։ Այսինքն՝ ոչ ոք չգիտի՝ ես ինչ եմ պատրաստվում անել», - ասել է նա։

Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ իրանական պաշտոնյաները ցանկացել են Վաշինգտոն գնալ բանակցությունների համար, և հավելել․ «Մենք կարող ենք դա անել, բայց հիմա արդեն մի քիչ ուշ է դրա համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG