Իսրայելական կողմի կրակոցների հետևանքով Գազայում զոհվել է առնվազն 59 մարդ. Reuters

Իսրայելական կողմը կրակ է բացել Գազայում բեռնատարներից օգնություն ստանալու փորձ կատարող ամբոխի վրա, որի հետևանքով, ըստ բժիշկների, զոհվել է առնվազն 59 մարդ, վիրավորվել՝ 221-ը, հայտնում է Reuters-ը:

Իսրայելական բանակը, ըստ լրատվամիջոցի, խոստովանել է, որ կրակ է բացել տարածքում և հայտարարել է, որ հետաքննում է միջադեպը։

Reuters-ի հետ զրույցում ականատեսները հայտնել են, որ իսրայելական տանկերը առնվազն երկու արկ են արձակել հազարավոր մարդկանց ամբոխի վրա, որոնք հավաքվել էին Խան Յունիսի միջով անցնող գլխավոր արևելյան ճանապարհին՝ հույս ունենալով սնունդ ստանալ այդ երթուղով օգտվող օգնության բեռնատարներից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը հրթիռակոծել է Գազայում օգնության կետի մերձակայքը, ուր մարդիկ հավաքվել էին՝ ուտելիք ստանալու