Վրաստանը Թուրքիային խնդրում է նպաստել Թբիլիսի-Դամասկոս երկխոսությանը

Վրաստանի իշխանությունները դիմել են Թուրքիայի կառավարությանը՝ խնդրելով որպես միջնորդ հանդես գալ Թբիլիսիի և Դամասկոսի միջև։

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի խոսքով՝ Թբիլիսին ցանկանում է Սիրիայի նոր իշխանությունների հետ քննարկել Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը հետ կանչելու հնարավորությունը։

Բաշար Ասադի կառավարությունը Վրաստանից անջատված երկու տարածաշրջանների անկախությունը ճանաչել էր 2018 թվականի գարնանը։