Անհետ կորածների հարազատները կառավարության առջև բողոքի ակցիա են իրականացնում

Անհետ կորածների հարազատները կառավարության առջև բողոքի ակցիա են իրականացնում: Հավաքվածներն ասում են՝ «Աբազյանն էր զբաղվում մեր խնդրով, հիմա, որ գնաց, ո՞վ է զբաղվելու»:

«Մեզ անհանգստացնում, որ իրեն հանեցին, մեր երեխաների հարցով զբաղվող չի լինի, քանի որ էդ մարդն ասել է՝ «ես էդ գործը տանելու եմ մինչև վերջ», - ասաց 44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը:

«Պահանջում ենք, որ մեր երեխաներին հետ բերեն: Որ մի փոքր աշխատանք էր կատարում էդ կառույցը՝ Ազգային անվտանգությունը, էդ մարդուն գործից ազատեց: Հիմա մենք իրանից մեր երեխաներին ենք ուզում, թող բերի» - նշեց անհետ կորած Պողոսյան Համազասպի հայրը՝ Պողոսյան Հովհաննեսը:

Անհետ կորածների հարազատները հանդիպում են պահանջում միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Աշխատանքից ազատված ԱԱԾ նախագահ Արմեն Աբազյանը ղեկավարում էր գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից