Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղը կմեկնի Թուրքիա։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթդին Ալթունին։
Թուրք պաշտոնյաի խոսքով՝ այցի շրջանակներում Իլհամ Ալիևը և Ռեջեպ Թայիփ Էրդողանը կմասնակցեն 2023 թվականի երկրաշարժից հետո Կահրամանմարաշ քաղաքում կառուցված «Ադրբեջանական թաղամասի» բացմանը։
«Այցի ընթացքում նախագահները կարծիքներ կփոխանակեն թուրք-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաև հրատապ տարածաշրջանային զարգացումների շուրջ»,- նշել է Ալթունը։