Մատչելիության հղումներ

Գերմանիայի կանցլերն Իսրայելի վարչապետին կոչ արել «ավելի մեղմ լինել Իրանի դեմ ռազմական արշավում»


Գերմանիայի կանցլերը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետի հետ, կոչ արել՝ «ավելի մեղմ լինել Իրանի դեմ ռազմական արշավում», հայտնում է «Ռոյթերսը»։

«Ռոյթերս»-ի փոխանցմամբ՝ Ֆրիդրիխ Մերցը զրույցի ընթացքում արտահայտել է իր «սկզբունքային աջակցությունը» Իսրայելի կողմից Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությանը, բայց նաև ընդգծել է հակամարտության դիվանագիտական լուծումներ գտնելու կարևորությունը։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը հայտարարել էր, թե «խորը հարգանք» է տածում Իսրայելի բանակի և քաղաքական ղեկավարության նկատմամբ, որոնք քաջություն ունեին հարձակվելու Իրանի վրա։ Այդ հայտարարությունից հետո՝ երեկ Թեհրանում Գերմանիայի դեսպանը կանչվել էր Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG