Մատչելիության հղումներ

Իրանում Գերմանիայի դեսպանը ԱԳՆ է կանչվել


Իրանում Գերմանիայի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կողմից Իսլամական Հանրապետության վրա Իսրայելի հարձակումները «սատարելու» վերաբերյալ արված արտահայտությունների կապակցությամբ։

Գերմանիայի կանցլերը երեքշաբթի հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագրի լիակատար ոչնչացումը կարող է օրակարգում լինել, եթե Թեհրանը չնահանջի և չվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի ԱԳՆ է կանչվել նաև Թեհրանում Շվեյցարիայի դեսպանը՝ որպես երկրում ԱՄՆ-ի ներկայացուցիչ, որպեսզի բողոքի նոտա հղվի ԱՄՆ նախագահի հայտարարությունների համար:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG