Իրանի պետական լրատվամիջոցները հաստատել են՝ արտգործնախարար Աբաս Արաղչին վաղը Ժնևում կհանդիպի եվրոպացի գործընկերների հետ։
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել էր, որ հանդիպմանը կմասնակցեն Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները։
Ըստ նույն աղբյուրի՝ նախաձեռնությունը համաձայնեցվել է Միացյալ Նահանգների հետ, դրա նպատակն է Թեհրանից հստակ երաշխիքներ ստանալ, որ միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ՝ քաղաքացիական նպատակներով է օգտագործվելու:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները կբանակցեն Իրանի արտգործնախարարի հետ